04.07.19
Համայնքի փողոցների խճապատում և բարեկարգում
|
Համայնքի՝ բարեկարգման կարիք ունեցող փողոցները, ինչպես ամեն տարի, այս տարի նույնպես, բարեկարգվում և խճապատվում են: Աշխատանքներն իրականացվել են Պուշկինի, Կասյան, Րաֆֆու, Ղուկասյան, Շահումյան, Հոկտեմբերի, 7-րդ, 8-րդ, 9-րդ, 10-րդ, 23-րդ և այլ փողոցներում:
|
|
02.07.19
Լուսավորության ցանցի անցկացում
|
Համայնքում իրականացվում են արտաքին լուսավորության ցանցի անցկացման աշխատանքներ: Համայնքը մշտապես աշխատանքներ է տանում, որպեսզի բնակիչների կյանքը դառնա էլ ավելի բարեկեցիկ և հարմարավետ:
|
|
21.03.19
Նոր գերեզմանատան բարեկարգում
|
Համայնքի նոր գերեզմանատանն իրականացվեցին տարիներ շարունակ անմխիթար վիճակում գտնվող ուղիների հարթեցման և խճապատման աշխատանքներ:
|
|
21.09.15
Սեպտեմբերի 21՝ Անկախության օր
|
Անկախության տոնը, այս տարի նույնպես, Մխչյան համայնքում նշվեց մեծ շուքով: Նկարչության խմբակի երեխաները ցուցադրեցին իրենց ստեղծագործությունները, հանդես եկավ պարի խմբակը: Բնակիչների համար անակընկալ էր լարախաղացի ներկայացումը:
|
|
25.07.15
ՙՙԱրի տուն՚՚ 2015
|
Այս տարի ևս Մխչյան համայնքը հյուրընկալեց ՙՙԱրի տուն՚՚ ծրագրով հայրենիք եկած մեր հայրենակիցներին: Այս տարվա հյուրերը Ջավախքից էին, որոնցից շատերն առաջին անգամ էին լինում հայրենիքում: Մխչյանի հյուրընկալ օջախները իրենց դռները բացեցին մեր հայրենակիցների առաջ, և հյուրերը մեծ տպավորություններով վերադարձան իրենց տները:
|
|
25.06.15
Փողոցների բարեկարգում և խճապատում
|
Բարեկարգվում և խճապատվում են Մխչյան համայնքի Գրիբոյեդով փողոցի ՙՙաբարա՚՚ կոչվող հատվածը, որը տասնամյակներ շարունակ չի բարեկարգվել, երբեմն դառնալով նույնիսկ անանցանելի, Պ. Սևակ փողոցը և ՌՄԶ կոչվող հատվածը:
|
|
1 2 3 4 5 |